2377 դիտում
20:27 01-08-2018
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները հաջողությամբ իրացվում են նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում, որի վկայությունն է հանդիսանում Զարգացման ֆրանսիական գործակալության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների հզորացման գործում։ Նախարարը պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածքային կառավարման եռաստիճան համակարգից երկաստիճանի անցնելուն ուղղված վարչատարածքային բարեփոխումների ընթացքի մասին և հայտնել, որ Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես ինստիտուտների կայացումը։ «Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը, երկրի համաչափ զարգացումը և դրանում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը մենք դիտարկում ենք որպես մասնակցային ժողովրդավարության հիմնասյուն»,- ասել է նախարարը։
Դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նկատել, որ ապակենտրոնացված համագործակցությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ-ֆրանսիական միջպետական հագեցած հարաբերություններում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների ապակենտրոնացված համագործակցության ներուժին։ Դեսպանը նաև դրական է համարել Հայաստանում համապետական փոփոխություններին զուգահեռ տեղական մակարդակում դրսևորվող տեղաշարժերը՝ այն որակելով որպես ժողովրդավարության անժխտելի ցուցիչ։
Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը նախարարին է ներկայացրել գործակալության կողմից որդեգրած գործունեության առանցքային ուղղությունները և հավաստիացրել, որ կազմակերպությունը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ գյուղական միջավայրում մարդկանց կյանքի բարելավման, վարչատարածքային բարեփոխումների կյանքի կոչման, ինչպես նաև տեղական ենթակառուցվածքների հզորացման գործում։
Նմանատիպ նյութեր
1007 դիտում
13:19 10-07-2019
Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին
2875 դիտում
19:34 01-11-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոտին
Այս բաժնից
2788 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3943 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին