44488 դիտում
21:12 02-08-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ՀՔԾ պետի նախկին տեղակալին նշանակեց Ոստիկանության կրթահամալիրի պետ
Այսօր, օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանության կրթահամալիրի աշխատակազմին է ներկայացրել կրթահամալիրի նորանշանակ պետին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ օգոստոսի 1-ին Վ․ Օսիպյանի հրամանով, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ՝ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը։
Վ, Օսիպյանի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության կրթահամալիրի պետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ․ Բաբայանը օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ ազատվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հ․ Վարյանը, ինչպես ընդունված է Ոստիկանության համակարգում, կադրավոյ ոստիկան է, իր գործի գիտակ, համարվում է պրոֆեսիոնալ, ունի մարդկային բարձր արժանիքներ, և նրա շնորհիվ է, որ ոստիկանության կրթահամալիրը ավերակներից վերածվեց հզոր ու պրոֆեսիոնալ կառույցի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+