211652_close_icon
views-count51671 դիտում article-date 17:58 03-08-2018

Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա ամուսինը 22-ամյա կնոջ հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք, կինն էլ BMW-ի մեջ փորձել է ինքնասպան լինել

Երեկ՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ասատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Նիկոյան փողոցի բնակարաններից մեկում 21-ամյա Աշոտ Հ.-ն իր կնոջ՝ 22-ամյա Ա. Պ.-ի հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, որից հետո Ա. Պ.-ն իրենց շենքի բակում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր։ Փաստի առթիվ հետաքննիչ Ասատրյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր