211652_close_icon
views-count9378 դիտում article-date 22:45 03-08-2018

«Վեոլիա ջուրը» մտադիր է 14 դրամով բարձրացնել խմելու ջրի սակագինը

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է մոտ 14 դրամով ավելացնել խմելու ջրի սակագինը և հաջորդ շաբաթ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այն ճշգրտելու համար։ Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 15 տարով տնօրինող այս ընկերությունը առաջարկում է 2019 թվականի հունվարից 1 խմ ջրի արժեքը սահմանել 205.1 դրամ, ներկայումս գործող 191.4-ի փոխարեն։ Սա, ըստ ընկերության, բխում է վարձակալության պայմանագրի կետերից․ ըստ այդմ՝ ոլորտը տնօրինող միակ օպերատորը ամեն տարի պարտավոր է դիմել՝ ճշգրտելու սակագինը, իսկ այն առաջիկա տարիների պետք է միայն աճի՝ իր «պիկին» հասնելով 2022-23 թվականներին, ինչից հետո միայն կնվազի: Այս մասին [url=https://www.azatutyun.am/a/29409933.html]«Ազատությանը»[/url] տված գրավոր պատասխանում հայտնել են ընկերության մամուլի հետ կապերի բաժնից։

Նմանատիպ նյութեր