211652_close_icon
views-count3640 դիտում article-date 13:07 04-08-2018

ՀՔԾ պետի դիրքորոշումը միջամտություն էր արդարադատությանը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, որևէ ապացույց չկա. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցին այսօր հայտարարեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/04/qocharyan/2758843]Tert.am[/url]-ը։ Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը՝ նա նշեց, որ դա իր տեսած ամենահակասական և ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր: «Փաստերը հարմացված են այն նպատակին, որն ի սկզբանե դրված է քննչական ծառայության առաջ»,-ասաց նա։ Անդրադառնալով նաև 0038 հրամանին՝ Սողոմոնյանն ասաց, որ տեքստը խրոխտ ձայնով կարդալով՝ դրանից գործի էությունը չի փխրվում: «ՀՔԾ-ն պետք է ապացուցի անապացուցելին: Նման փաստեր չեն կարող լինել, կանխատեսվել է, որ «Մարտի մեկ» է լինելու, բանակը ներգրավվելու է, հետո նախագահը տեղյակ չէր կարող չլինել, որ բանակը ներգրավված է: Արդյո՞ք եղել է բախում ցուցարարների ու զինվորականների միջև, չի եղել, անորոշ ներկայացվել՝ այսքան պարկուճ է կրակվել»,-ասաց նա: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/08/04/qocharyan/2758843]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր