28541 դիտում
15:48 05-08-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 42-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ նախկին պատգամավորը իրեն ծեծի է ենթարկել և ահաբեկում է
Երեկ օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խաչատրյանը, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետև ծեծի է ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ Խաչատրյանը նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում «Աջ ականջախեցու, ամնկահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ծնկան հոդի շրջանի քերծվածնքեր», ախտորոշմամբ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
24029 դիտում
23:59 30-04-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել