211652_close_icon
views-count6827 դիտում article-date 13:06 07-08-2018

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի աղցանի միջից հայտնաբերվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ

Երեկ՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ. Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր