Կոուտինյոն «Բարսելոնայում» վերցրեց 7-րդ համարը
«Բարսելոնայի» հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոն 14 համարի խաղաշապիկը կփոխարինի 7-ով:
7-րդ համարը ազատվեց ձմռանը, երբ կիսապաշտպան Արդա Թուրանը վարձակալությամբ տեղափոխվեց «Իստանբուլ»:
Նախկինում 7-րդ համարի ներքո հանդես են եկել Լուիշ Ֆիգուն (1995-2000), Ալֆոնսո Պերեսը (2000-2001), Խավիեր Սավիոլան (2001-2004), Հենրիկ Լարսոնը (2004-2006), Էյդուր Գուդյոնսենը (2006-2010), Դավիդ Վիլյան (2010-2013), Պեդրոն (2013-2015) և Արդա Թուրանը (2015-2018):