10379 դիտում
09:43 11-08-2018
Չկա այդպիսի բան, ինձ բացարձակ չեն հարցաքննել․ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը հերքում է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցված «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը, ով քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է և 2006-2012 թվականներին եղել է «Գյումրի-Գարեջուր» գործարանի տնօրենը:
Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ռուբեն Սանամյանի հետ. «Չկա այդպիսի բան: Ես 2012 թվականից դուրս եմ եկել: Ինձ բացարձակ չեն հարցաքննել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը