4288 դիտում
11:37 12-08-2018
ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա այդ մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով նաև Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի բարձրացման՝ Թրամփի որոշմանը:
«Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ։ Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի եւ գնալով ավելի հակաամերիկյան է դառնում։ Մեզնից շատերը պնդել են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա: ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը»,– նշել է կոնգրեսականը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի չափը բարձրացնելու մասին:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
16:40 24-04-2020
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2452 դիտում
12:06 08-11-2019
Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2521 դիտում
14:49 20-03-2021
ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան