211652_close_icon
views-count14424 դիտում article-date 14:45 12-08-2018

NASA-ն Արեգակի ուսումնասիրման նպատակով զոնդ է արձակել

ԱՄՆ աերոգնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) կիրակի իրականացրել է Parker Solar Probe ավտոմատ կայանի արձակումը՝ Արեգակի ուսումնասիրման համար, փոխանցում է [url=http://tass.ru/kosmos/5449741]tass.ru[/url]-ն: Այն տիեզերական ճանապարհորդության է մեկնել Delta IV ծանր հրթիռակրի միջոցով, որի թռիչքը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից: Ամերիկացի գիտնականները հույս ունեն, որ գիտական սարքերով հագեցած զոնդը իրենց նոր տեղեկություններ կտրամադրի արեգակնային մթնոլորտում տեղի ունեցող պրոցեսների մասին, որոնք կարեւոր նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի համար: Իր առաքելության վերջում, որը նախատեսված է 8 տարով, այն Արեգակնային համակարգի միակ լուսատուին կմոտենա մոտ 6 մլն կմ հեռավորությամբ՝ նրա հետ այսպիսի սերտ ծանոթություն չի ունեցել դեռեւս ոչ մի տիեզերական սարք: Նախագծի արժեքը կազմում է 1,5 մլրդ դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր