3828 դիտում
22:25 14-08-2018
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկելը որակվել է ահաբեկչություն
Բրիտանական խորհրդարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկելը կանխամտածված գործողության է նմանվում, վարորդը հրաժարվում է համագործակցել քննիչների հետ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-45180542]BBC[/url]-ն։
«Դա նման է կանխամտածված գործողության՝ դրա կատարման եղանակը և ընտրված խորհրդանշական վայրը: Մենք այն որակում ենք որպես ահաբեկչական գործողություն»,-օգոստոսի14-ին Լոնդոնի ոստիկանության կենտրոնակայանի մոտ հայտարարել է Սքոթլենդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Յարդա Նիլ Բասուն:
Բասուն նաև տեղեկացրել Է, որ վարորդի ինքնությունը, որը օգոստոսի 14-ին մարդկանց վրաերթի Է ենթարկել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատերի մոտ, դեռեւս պարզված չԷ: «Այժմ մեր հիմնական խնդիրն է՝ պաշտոնապես պարզել կասկածյալի ինքնությունը և հասկանալ նրա դրդապատճառները, եթե դա մեզ հաջողվի: Ներկայում նա չի համագործակցում քննիչների հետ»,-նշել է նա:
Ford Fiesta մակնիշի արծաթագույն մարդատար ավտոմեքենան օգոստոսի 14-ի առավոտյան մխրճվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքի մերձակաի արգելապատնեշի մեջ՝ նախապես տապալելով մի հեծանվորդի և հետիոտնի: Արդյունքում՝ կյանքի համար սպառնալիք չներկայացնող վնասվածքներով հոսպիտալացվել և երկու մարդ, նրանցից մեկն ավելի ուշ դուրս և գրվել: Երրորդ տուժածին օգնություն և ցուցաբերվել միջադեպի վայրում, նրան հոսպիտալացնելու կարիք չի եղել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1168 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1051 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ