Անգլիայում՝ ստադիոնում խաղի փոխարեն էկրաններին սխալմամբ միացրել են էրոտիկ հաղորդում
Անգլիական «Բրիստոլ Ռովերսի» ստադիոնի բարում՝ Լիգայի Գավաթում «Քրոուլիի» հետ խաղի հեռարձակման փոխարեն միացրել են մեծահասակների համար ալիքը:
Հանդիպման ընդմիջմանը, ստադիոնի ակումբային բարի հեռուստացույցներին միացրել են բրիտանական Babestation ալիքը, որը էրոտիկ ուղղվածություն ունի:
Հաղորդումը անջատել են, սակայն Babestation-ի եթերը խաղը վերսկսվելուց հետո նորից միացել է:
Բարում գտնվող երկրպագուները աշխուժորեն սկսել են սոցցանցրում լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել:
Տեղի երկրորդ ակումբը՝ «Բրիսթոլ Սիթին», թվիթերում կատակել է. «Մենք ձեզ ոչ մի Babestation չենք կարող խոստանալ, կներեք: Մեր հեռուստացույցների վրա ծնողական վերահսկողություն կա»:
«Բրիսթոլ Ռովերսը» հայտարարել է, որ արդեն հետաքննություն է սկսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
someone got hold of the tv remote for @Official_BRFC’s big screen in the bar and switched it from sky sports news to babestation
— billy (@milbil_music) August 14, 2018
i love this club pic.twitter.com/L1E36AJOCs