211652_close_icon
views-count16293 դիտում article-date 17:08 17-08-2018

Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը «Համաբանակային խաղեր-2018» մրցույթից վերադարձել է գավաթով և պատվոգրերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը հուլիսի 18-ից օգոստոսի 12-ը մասնակցել է ՌԴ Նագինսկ քաղաքում կայացած «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին: Ռազմական ոստիկանության տարբեր բաժիններից ձևավորված յոթնյակը «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին մասնակցել է առաջին անգամ՝ նվաճելով «Ֆանտաստիկ յոթնյակ» անվանակարգը: Ցուցաբերելով բարոյակամային հատկանիշներ և ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ՝ թիմն արժանացել է մի շարք պարգևների ու պատվոգրերի: Խմբի անդամ, ենթասպա Կոստան Ալեքսանի Հարությունյանը մրցույթի արդյունքում պարգևատրվել է «Городок» 3-րդ կարգի գավաթով: Համաբանակային խաղերին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերը: [b]ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր