211652_close_icon
views-count35105 դիտում article-date 23:16 17-08-2018

Գյումրիում թալանել են տեղի քաղաքապետարանի առաջատար մասնագետի տունը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ օգոստոսի 16-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Կեսօրին Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 59-ամյա Ֆլորա Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 08։30-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով իր տան մուտքի դուռը բացել և ներս են մտել բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը ոսկյա և արծաթյա զարդերը հափշտակել են Ս․ Հովհաննիսյանի ննջասենյակից, կարի մեքենայի վրա դրված զարդատուփից։ Գողացված ապրանքը գնահատվում է մոտ 3 միլիոն 500 հազար դրամ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հովհաննիսյանն աշխատում է Գյումրու քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր