211652_close_icon
views-count7910 դիտում article-date 21:11 19-08-2018

ԱՄՆ-ում մտահոգված են, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Հյուս. Կորեան կմիջամտեն 2018-ի ընտրություններին

ԱՄՆ-ի իշխանությունները հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել են 2018-ի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին միջամտելու փորձերի մեջ: Սակայն այժմ ամերիկացիների մոտ մտահոգություն է առաջացնում ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև՝ Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Կարող եմ միանշանակ ասել, որ առկա է սպառնալիք ազգային անվտանգությանը՝ չնական, իրանական, հյուսիսկորեական միջամտության պատճառով», ասել է Բոլթոնը: Վերջինս ընդգծել է, որ ներկա պահին ամերիկյան հատուկ ծառայություններն ու մյուս գերատեսչությունները անհրաժեշտ բոլոր միջոցներն են ձեռնարկում, որպեսզի կանխեն նման իրավիճակները:

Նմանատիպ նյութեր