211652_close_icon
views-count11391 դիտում article-date 12:48 22-08-2018

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացիների

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի են ձերբակալել: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/944568.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը: Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են և ուղևորվել են ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար: Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով: Ձերբակալվածները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար: Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր