78904 դիտում
16:03 23-08-2018
Երևանի շամպայն գինիների գործարանի մոտ ավտովթարից հետո վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ՝ ճանապարհի մեջտեղում. բարեբախտաբար, վիճաբանությունը չվերածվեց ձեռնամարտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաննեում Թբիլիսյան խճուղում՝ շամպայն գինիների գործարանի մոտ, բախվել է 3 տրանսպորտային միջոց, որից հետո վարորդները ապահովագրական ընկերություն ահազանգելու փոխարեն ճանապարհի մեջտեղում վթարից հետո ստեղծել էին լարված իրավիճակ: Նրանք միմյանց էին մեղադրում վթարի մեջ ու մեկմեկու տալիս վիրավորական արտահայտություններ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «տաք գլուխները», տեսնելով, որ իրենց «Մի կաթիլ մեղրի պատմությունը» հիշեցնող վիճաբանությունը տեսանկարահանվում է, կարծես թե, «խախանդվեցին»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորեր չկան, իսկ դեպքի վայրից էլ քաղաքացիներն ահազանգել են ոստիկանության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանած ոստիկանները կարողացել են կրքերը հանդարտեցնել:
Վթարի փաստով ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզվում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+