3409 դիտում
19:34 23-08-2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կհամագործակցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Պաշտպանին ներկայացրել են կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը։
Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև հաշմանդամություն ունեցող զինծառայողների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը շատ բարձր է գնահատել կենտրոնի ստեղծման համար կատարված աշխատանքն ու պատրաստակամություն հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
10:25 02-04-2017
Ազգային ժողովի ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով
Այս բաժնից
469 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
442 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է