81392 դիտում
10:54 24-08-2018
Ավազակային հարձակում Կոտայքի մարզում. կեսգիշերին դիմակավորված 2 ճիվաղ հարձակվել են բնակչի վրա, թալանել տունն ու դիմել փախուստի. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Տեղեկության մասին իմանալով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արսենյանի գլխավորությամբ:
Ոստիկաններին ու քննչներին նույն փողոցի 37 տան բնակիչ, 47-ամյա Արսեն Քոչարյանը հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում իր տան դուռը ծեծել են և երբ ինքը բացել է դուռը, դիմակավորված 2 անձ ներս են մտել ու դանակի սպառնալիքի տակ իրենից պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր և ադամանդե քարեր:
Ա. Քոչարյանը իրավապահներին հայտնել է նաև, որ ինքը դիմադրություն է ցուցադրել ճիվաղներին , որի ժամանակ ինքը կարողացել է նրանց մոտ եղած դանակով հարվածել նրանցից մեկին, իսկ հետո նրանք կարողացել են իրեն վայր գցել ու կապել են, որից հետո սեղանի վրայից հափշտակել են գումար և թանկարժեք քարեր ու դիմել փախուստի:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը, ոտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+