7292 դիտում
11:45 24-08-2018
Հենրիխ Մխիթարյան. Չեմ հասկանում, թե ինչու են մեզ այդքան հաճախ քննադատում
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է իր և իր թիմի հասցեին հնչող քննադատություններին:
«Իմ ամենամեծ քննադատը ես ինքս եմ, լրացուցիչ քննադատություն ինձ պետք չէ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ կարող եմ թիմին տալ և ինչ է տալիս թիմն ինձ:
Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այդքան հաճախ մեզ քննադատում: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ինքս գիտեմ, լավ եմ խաղացել, թե՝ ոչ:
Այժմ մենք նոր մարզիչ ունենք, մենք փորձում ենք հարմարվել նրա պահանջներին: Մրցաշրջանի մեկնարկը մեր համար բարդ ստացվեց, մենք հանդիպեցինք «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» պես հզոր թիմերի հետ, սակայն ԱՊԼ-ում թույլ մրցակիցներ չկան: Սա ֆուտբոլ է: Մենք պետք է լավատես լինենք ու աշխատենք, իսկ արդյունքները կլինեն:
Մենք ճնշում չենք զգում, և չենք մտածում այն մասին, որ ինչ որ բան այնպես չէ: Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, թեպետ երկու խաղ պարտվեցինք», ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
10943 դիտում
16:33 08-02-2017
Հենրիխ Մխիթարյան. Չեմ հասկանում նրանց, որոնք ինձ մեղադրում ենք շահամոլության մեջ
4982 դիտում
20:08 09-11-2016
Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ նահանջելու և մտադիր չեմ հանձնվել
Այս բաժնից
2302 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2965 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2476 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում