11075 դիտում
20:33 24-08-2018
Անգելա Մերկելը Հայաստանը լավ օրինակ է համարում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության առումով
Հայաստանը կարող է օրինակ լինել, թե ինչպես կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրոպական Միության հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ապագայում ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցություն ծավալելու շուրջ ու այդ հարցում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը:
«Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ: Իհարկե, հնարավորությունները շատ չէն, Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրի գոտի է: Իհարկե, կան շատ լավ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նման քայլի գնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար: «Բայց մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանը ունի նաև Եվրոպական Միության հետ առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ ռեժիմը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնել առևտրաշրջանառության ծավալը Միության հետ: Մենք խնդիր ունենք ոչ միայն ծավալի, այլ որակական իմաստով փոփոխություն մտցնել մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2164 դիտում
17:21 16-02-2019
Ռուսաստանին քաղաքական առումով մեկուսացնելը մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում. Անգելա Մերկել
1159 դիտում
16:50 02-05-2015
Անգելա Մերկելը Մոսկվա կատարելիք այցը պատասխանատու է համարում
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»