211652_close_icon
views-count5258 դիտում article-date 22:04 25-08-2018

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ յուրաքանչյուր օր մասնակից դարձնելով տվյալ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների։ Օգոստոսի 25-ին, օրվա առաջին կեսին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում, որտեղ ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ուստարվա նախապատրաստական աշխատանքների ու Վայոց Ձորի մարզի կրթության ոլորտի խնդիրների շուրջ, ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր