211652_close_icon
views-count37641 դիտում article-date 21:20 25-08-2018

«Վեոլիա ջուրը» չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը

«Վեոլիա ջուր» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Վեոլիա ջուր ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով: Վեոլիա ջուր ՓԲԸ չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել եւս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնելը ներկայումս, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ արդեն առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ», նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր