211652_close_icon
views-count15555 դիտում article-date 22:43 25-08-2018

«Չկա տենց բան». Ռոբերտ Նազարյանը հերքում է «Վեոլիա ջուր»-ից կաշառք ստանալու մասին ոստիկանության հաղորդագրությունը. News.am

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը հերքում է ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ ՀԾԿՀ-ն կաշառք է վերցրել ջրի սակագինը բարձրացնելու համար: Այս մասին [url=https://news.am/arm/news/467851.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Նազարյանը: «Չկա տենց բան, ես այդ մեղադրանքը չեմ ընդունում: Ես ամեն ինչի մասին հրապարակային բոլոր հարցերին կպատասխանեմ»,- զայրացած ասել է նա եւ անջատել հեռախոսը: Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հաղորդագրություն էր տարածել, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով, այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Նմանատիպ նյութեր