211652_close_icon
views-count7196 դիտում article-date 12:51 26-08-2018

Իրանում երկրաշարժի տուժածների թիվը հասել է 232-ի

Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 232-ի, մահացել է 2 քաղաքացի, այս մասին տեղկացնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Քերմանշահ նահանգի ղեկավարի հայտարարությանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ և կան զոհեր ու տուժածներ։

Նմանատիպ նյութեր