211652_close_icon
views-count22187 դիտում article-date 16:05 26-08-2018

Արմավիր քաղաքում նույնպես աղբահանությունը ժողովրդի գլխին դարձել է մի իսկական պատուհաս. ամեն փողոց ունի իր աղբի «բուրգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է,[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստանում Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում քաղաքում աղբահանության ոչ կանոնավոր աշխատանքների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն ասում էին, որ օրերով մոռանում են կուտակված աղբը տեղափոխել, ինչն էլ ամառվա այս կիզիչ արևին մի անտանելի ու գարշահոտ վիճակ է ստեղծում քաղաքում. «Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, սակայն ապարդյուն. սայլը տեղից չի շարժվում։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, սակայն կանոնավոր աղբահանություն չենք տեսնում։ Նախկին քաղաքապետի ժամանակ գոնե 3 օրը մեկ աղբը տանում էին, իսկ հիմա, երբ քեֆները փչի։ Խնդրում ենք Արմավիրի մարզպետարանին, որպեսզի քաղաքային իշխանությանը հորդորեն, որ գոնե աղբահանությունը կանոնավոր կատարեն, հակառակ դեպքում կստացվի, որ նորընտիր մարզպետը չի տարբերվում նախորդ մարզպետ Աշոտ Ղահրամանյանից։ Սակայն ուզում ենք հավատալ, որ ներկայիս մարզպետ Գագիկ Միրիջանյանը հետամուտ կլինի, որպեսզի Արմավիրի մարզկենտրոնում աղբահանությունը կատարվի պատշաճ եղանակով»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր