211652_close_icon

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ

views-count5864 դիտում article-date 22:52 26-08-2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Հադրութի շրջանի Տող գյուղի շրջակայքում հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կարևորել է նման միջոցառումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են ավանդական:

Նմանատիպ նյութեր