211652_close_icon

«Պատրաստ եմ սատարել քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին». Էդուարդ Շարմազանով

views-count5839 դիտում article-date 19:38 27-08-2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանության կարեւորությունը: «Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության պահպանմանը: Մենք պատրաստ ենք սատարելու քրիստոնեական արժեքների, ավանդական ընտանիքի պաշտպանության ձեր նախաձեռնություններին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը եւս հաստատել է, որ հայ ժողովրդի քրիստոնեական արժեքներին, աշխարհաճանաչողությանն ու աշխարհընկալմանը, ավանդական ընտանեկան արժեքներին մարտահրավերներ են նետված, որոնց մի մասն այլեւս լրջագույն սպառնալիքներ են: Ըստ Հայկ Նահապետյանի՝ այդ սպառնալիքները չեզոքացնելու վերջնական հարցի լուծումն իրավական համապատասխան ակտերի, օրենքների ամրագրումն է: Նա շնորհակալություն է հայտնել Էդուարդ Շարմազանովին աջակցության համար՝ ընդգծելով, որ վճռական եւ հետեւողական են լինելու:

Նմանատիպ նյութեր