1932 դիտում
21:39 27-08-2018
Նախարարը բուժհաստատություններում կոռուպցիայից ազատվելու միջոց է համարում բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ որոշ բուժհաստատություններում կոռուպցիայից, պացիենտներից անհարկի գումար պահանջելուց ազատվելու միակ լուծումը բուժաշխատողներին նորմալ աշխատավարձի տրամադրումն է: Նախարարը նման կարծիք հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Պացիենտների և բժիշկների մեջ ոչ օրինական հարաբերությունները երբեք չեն ողջունվել: Բժիշկներին շատ քիչ գումար ենք տալիս: Վճարովի ծառայություններն այնքան էլ թանկ չեն, որ ապահովեն բժիշկների բարեկեցիկ կյանքը: Նման պահանջներ դնելուց մենք միշտ պետք է հիշենք և հարցը լուծենք այդ գումարների չափի թե՛ մեծացմանը և թե՛ հավասարաչափ բաշխմանը զուգընթաց: Ինչպես նաև պետք է պատժենք չարամիտներին»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ պետությունից վիրահատության համար հիվանդանոցին վճարվող գումարից բժշկին գրեթե ոչինչ չի հասնում: Մյուս տարի բժիշկներին հատկացվող այդ գումարը կավելացվի:
«Լուծումը բուժաշխատողներին ադեկվատ աշխատավարձ հատկացնելն է: Կան հաստատություններ, որտեղ բուժաշխատողներին տրամադրվող գումարը նորմալ է, և եթե անգամ այդ դեպքում պացիենտից պահանջում են լրացուցիչ գումար, նրանց հարցերով շատ լուրջ կզբաղվենք»,- ընդգծեց նախարարն ու հավելեց՝ մանկաբուժության ոլորտում, սակայն, վիճակն ավելի բարվոք է, քանի որ աշխատողները համեմատաբար ավելի շատ գումար են ստանում: Կոռուպցիոն ռիսկերն այս օղակում ավելի քիչ են:
Նմանատիպ նյութեր
3177 դիտում
09:49 11-07-2019
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ՏԻՄ-երի համար լուրջ բեռ կդառնա․ «Փաստ».
2587 դիտում
14:42 19-07-2018
Համակարգում գործելու է միայն ջրի արդար բաշխման սկզբունքը՝ զերծ կոռուպցիայից
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
697 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
976 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ