211652_close_icon
views-count4755 դիտում article-date 17:30 28-08-2018

Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» ճանաչվեց մրցաշրջանում լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն գոլի համար անցկացված քվեարկության արդյունքները: Ինչպես և սպասվում էր, քվեարկության արդյունքներով լավագույն գոլ է ճանաչվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆանտաստիկ գոլը «Յուվենտուսին», որը նա «Ռեալի» կազմում խփեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (3:0): Ուշագրավ է, որ առաջիններից մեկը Ռոնալդուին շնորհավորել է նրա ներկայիս թիմը՝ «Յուվենտուսը». «Շնորհավորում ենք Կրիշտիանու: Մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը քոնն է»: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել էր 346 հազար երկրպագու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր