36654 դիտում
16:32 29-08-2018
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 42–ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Հակոբ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QO 008 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հակոբյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 70-ամյա Հայկազ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Նելսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Հակոբյանը «Հակոբ Հակոբյան» ԱՁ-ի տնօրեն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+