211652_close_icon
views-count3429 դիտում article-date 13:43 30-08-2018

«Բարսելոնան» հայտարարեց Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագի տրանսֆերի մասին

Ուրուգվայի «Բոստոն Ռիվեր» ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Կատալոնացիները 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել են 5 տարվա պայմանագիր, հրաժարագինը կազմել է 100 մլն եվրո: Արաուխոյի համար «Բարսելոնան» կվճարի 1,7 մլն եվրո, իսկ պարգևավճարների հաշվին այդ գումարը կարող է աճել մինչև 5,2 մլն: Խաղացողը հանդես կգա «Բարսելոնայի» երկրորդ թիմում: Եթե նա տեղափոխվի առաջին թիմը, հրաժարագինը կարող է աճել մինչև 200 մլն եվրո: Արաուխոն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագն է:

Նմանատիպ նյութեր