211652_close_icon
views-count3650 դիտում article-date 20:56 30-08-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրի մեջ ասված է. «Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված և սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման վառ կողմնակիցը, արժանացել է ՀՀ պետական պարգևների։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իոսիֆ Դավիդովիչի ընտանիքին, մտերիմներին և հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ»։

Նմանատիպ նյութեր