211652_close_icon
views-count16983 դիտում article-date 15:12 31-08-2018

Ավտովթար Լոռու մարզում. 47-ամյա վարորդը Niva-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի համար նախատեսված փոսում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչ, 47-ամյա Վիլեն Հովակիմյանը Թումանյան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ВАЗ 2121 մակնիշի 36 UU 545 համարանիշի ավտոմեքենայով, չնկատելով ընթացող ճանապարհային աշխատանքների մասին զգուշացնող նշանները, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի համար նախատեսված փոսի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, Վ. Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ հետազոության արդյունքում պարզվել է, որ նա ստացել է ծնկի կոտրվածք: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Մեքենան փոսից դուրս է բերվել քաղաքացիների օգնությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր