211652_close_icon
views-count5651 դիտում article-date 17:52 31-08-2018

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Առնվազն երկու հիմք կա Վճռաբեկ դատարան դիմելու համար, որոնք առավել կարևոր են, սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու այլ հիմքեր ևս կան: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ հայտնեմ միայն հիմքերից մեկը, համաձայն որի՝ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական: Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնա այդ փաստին, որովհետև նման պնդում անելու իրավունք ունի Սահմանադրական դատարանը»,- ասաց Ալումյանը: Մանրամասներն՝[url=http://www.tert.am/am/news/2018/08/31/Kocharyan/2778862] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր