14520 դիտում
14:27 01-09-2018
Ալավերդու թիվ 12 դպրոցն այս տարի ընդունեց 80-ից ավելի առաջին դասարանցիների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 12 դպրոցը մարդաշատ էր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 80-ից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմը։ Տնօրեն Գ. Ավետյանը շնորհավորական խոսք հղեց երեխաներին իր և քաղաքապետ Սասուն Խեչումյանի անունից՝ մաղթելով նրանց հաջողություններով լի ուսումնական տարի։
Դպրոցականներին նաև շնորհավորեցին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ և նրանց հանձնեցին ՀՀ պետական դրոշակներ և բուկլետներ, որոնց վրա շնորհավորական խոսքեր էին ՀՀ ոստիկանության անունից և արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ինչպես նաև շտապօգնության, գազի վթարային և փրկարար ծառայությունների հեռախոսահամարները։
Երեխաներին պայուսակներ ու գրենական պիտույքներ հանձնվեցին քաղաքապետարանի և բարերար Կարեն Կարապետյանի կողմից։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
Նմանատիպ նյութեր
21416 դիտում
13:55 01-09-2017
Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցը ևս իր դռները բացեց տասնյակ առաջին դասարանցիների առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
14258 դիտում
09:38 02-09-2022
Երևանի Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոցն այս տարի ունի 26 առաջին դասարանցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ