Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Արցախի անկախության միջոցառումներին
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արցախի Հանրապետության կառավարության հրավերով է մասնակցել Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հովիկ Աբրահամյանը՝ կից հրապարակելով լուսանկար:
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: