45047 դիտում
11:28 03-09-2018
Ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. նախկին պատգամավորի անվտանգության աշխատակիցը, ով կասկածվում է զինված ավազակային հարձակում կատարելու մեջ՝ հայտնաբերվել է Վրաստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Կարապետյանի), ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանը հանցագործություն կատարելու գիշերը, ինչպես ժողովուրդն է ասում, «Գող՝ սիրտը դող» հոգեբանությամբ ճողոպրել է Հայաստանից՝ անցնելով Վրաստան: Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 40 օր:
Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են Վրաստանում և վրացի իրենց գործընկերների հետ արդեն բերման են ենթարկել Գ. Դանոյանին:
Առաջիկայում նա կտեղափոխվի Հայաստան, որտեղ կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/01/1104257/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արամ Հովհաննիսյան), ոստիկանության Կոտայիքի բաժնի (բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյան) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ) աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն էին բերման ենթարկել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մայիս Մկրտչյանին։
Վերջինս կասկածվում էր օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 առանձնատան բնակիչներ Արման և Գոռ Մկրտումյաննրի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ։
Ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ոչ միայն հայտնաբերեցին Մ. Մկրտչյանին, այլ նաև նա իրավապահներին էր ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը, որը լիցքավորված էր եղել 6 փամփուշտով, ինչպես նաև 14 լիցքավորված «ԱԿՄ» տիպի 7. 62 մմ տրամաչափի ինքնաձիգը։
Զենքերը նա պահել էր իրենց գյուղին հարակից դաշտում գտնվող թաքստոցում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մկրտչյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասում՝ որպես ավագ, և մյուս կասկածյալ որոնվողը համագյուղացի՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է, ով Մ. Մկրտչյանի աներն է և երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ։
[b]Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայող՝ 33- ամյա Մայիս Մկրտչյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0834583001535786951921769.jpg[/img]
[b]Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0721910001535784530556778.jpg[/img]
[b]Մկրտումյանների կողմից վնասազերծված, ձերբակալված 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0758829001535784559173345.jpg[/img]
[b]Կասկածյալ՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/092038600153596975257574.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+