211652_close_icon
views-count4562 դիտում article-date 17:52 03-09-2018

ՖԻՖԱ-ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 3 թեկնածուների անունները

ՖԻՖԱ-ն հայտարարել է «Տարվա ֆուտբոլիստի» կոչման 3 հավակնորդներին: Լավագույն եռյակում ընդգրկվել են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», «Յուվենտուս», Պորտուգալիայի հավաքական), Լուկա Մոդրիչը («Ռեալ», Խորվաթիայի հավաքական) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոսի հավաքական): Այս խաղացողների համար առավել թվով ձայն են տվել երկրպագուներն ու փորձագետները: Այդ ցանկում ընդգրկվել էին նաև Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո», Ֆրանսիայի հավաքական), Էդեն Ազարը («Չելսի», Բելգիայի հավաքական), Հարի Քեյնը («Տոտենհեմ», Անգլիայի հավաքական), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական), Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական) և Ռաֆայել Վարանը («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական): Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կայանալիք The Best FIFA Football Awards մրցանակաբաշխության ժամանակ:

Նմանատիպ նյութեր