Լիոնել Մեսի. Զարմացել էի, երբ Կրիշտիանուն հեռացավ. «Ռեալը» մի փոքր թուլացավ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը «Ռեալից» «Յուվենտուս»:
«Իհարկե, «Ռեալը» աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է, նրանք հիանալի խաղացողներ ունեն: Սակայն Կրիշտիանուի հեռանալը նրանց մի փոքր թուլացրեց:
Նրա տեղափոխությունը «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի ակնհայտ ֆավորիտ դարձրեց: Նրանք ուժեղ կազմ ունեին, իսկ հիմա նրան նաև Ռոնալդուն միացավ:
Ես զարմացել էի նրա որոշմամբ: Չէի կարծում, որ նա կլքի Մադրիդը: Եվ չէի մտածում, որ կտեղափոխվի «Յուվենտուս»: Հավակնորդներ շատ կային, սակայն «Յուվեի» մասին քիչ է լսել: Թեպետ դա ուժեղ թիմ է», ասել է Մեսին: