211652_close_icon

Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացող

views-count2208 դիտում article-date 13:59 04-09-2018
«Լիվերպուլի»կիսապաշտպան Սադիո Մանեն ճանաչվել է Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն խաղացող՝ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով: Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով սենեգալցին գերազանցել է Սերխիո Ագուերոյին, Բենջամեն Մենդիին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Նիկ Էթրիջին («Կարդիֆ»), Լուկաս Մոուրային («Տոտենհեմ») և Ռոբերտո Պերեյրային («Ուոթֆորդ»): ԱՊԼ-ի մեկնարկային 4 խաղում Մանեն դարձել է 4 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր