211652_close_icon
views-count5100 դիտում article-date 23:02 04-09-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպում է ունեցել «Swiss Reinsurance Company» և «Malakut-Trade Credit Insurance» ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել շվեյցարական «Swiss Reinsurance Company» ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեի և միջազգային ճանաչում ունեցող «Malakut-Trade Credit Insurance» ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, ՏԶՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը,Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, այլ պաշտոնատար անձինք։ Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ իրականացվող աշխատանքների և համագործակցության ընթացքում արձանագրված արդյունքների համար։ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է արտահանման ապահովագրության գործընթացին, նշել ներդրումային ապահովագրության և,մասնավորապես, օտարերկրյա ներդրողների ապահովագրության գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը, այդ թվում` ապահովագրությունը քաղաքական ռիսկերից։ «ՀԱԱԳ» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը ներկայացրել է ընկերության հետ փոխգործակցության արդյունքում արձանագրված աճը ստացված ապահովագրական հայտերի և կնքված վկայագրերի առումով և նշել համագործակցության ընդլայնման հնարավորության մասին։ Մագնուս Նիգշեն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, հակիրճ ներկայացրել ընկերության թիրախային գործունեությունը, նշել, որ հետազոտում են Հայաստանի ներքին ապահովագրական շուկան և պատրաստ են աջակցելու դրա կայացմանը։ Կողմերը խոսել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության, ԵԱՏՄ և ԵՄ ու այլ երկրներ տեղական արտադրանքի արտահանման խթանման, ֆինանսական հոսքերի թափանցիկության և աշխատանքներիհրապարակայնացման ու մի շարք այլ հարցերի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր