259936 դիտում
14:54 05-09-2018
Արտակարգ ու տարօրինակ դեպք Երևանում. բարձրաստիճան պաշտոնյան փողոցում զբաղվել է ձեռնաշարժությամբ. նրան բերման են ենթարկել ոստիկանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի մոտ կիսամերկ տղամարդ կա։
Քիչ անց մի քանի ահազանգեր են նորից ստանում ոստիկանությունում, որ այդ տղամարդը փողոցում զբաղվում է ձեռնաշարժությամբ։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, հասնելով նշված վայր, այնտեղից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկում այդ քաղաքացուն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Մ.-ն է, ով աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես բաժնի պետ։
Այդ քաղաքացին ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ոչ սթափ է եղել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
7361 դիտում
18:50 15-01-2019
Հյուս. Իռլանդիայի հավաքականի հարձակվողը փողոցում ձեռնաշարժությամբ է զբաղվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
87769 դիտում
23:59 06-09-2020
Հայաստանի առաջատար բանկերից մեկի վարկային մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար
Այս բաժնից
16717 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ