5274 դիտում
20:38 05-09-2018
ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչությունում կատարված մոտ 110մլն դրամի առերևույթ հափշտակության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության հիման վրա Ոստիկանության ՊՊԳ վարչությունում իրականացված ծառայողական քննության շրջանակում կատարված հիշյալ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2015-2018թթ. ֆինանսական գործունեության ստուգման վերաբերյալ փաստաթղթերը:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ 6 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա մատուցված ծառայությունների համար ստացված առանձնապես խոշոր չափի՝ 109.990.200 ՀՀ դրամը ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի աշխատակցի կողմից չի մուտքագրվել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին: Բացի այդ, առերևույթ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված հափշտակության իրականացումը հնարավոր է եղել ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ղեկավար աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով:
Նկատի ունենալով, որ իրականացված ծառայողական քննության նյութերում առերևույթ առկա են յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության hատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
13:11 26-09-2019
ԿԳՄՍ նախարարության ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հափշտակության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել