211652_close_icon
views-count2802 դիտում article-date 14:25 06-09-2018

Իվան Ռակիտիչ. Ով նախանձում է Մոդրիչին, թող նախանձից մեռնի

Խորվաթիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գնահատել է իր հայրենակից, «Ռեալում» հանդես եկող «Ռեալի» կազմում: «Մոդրիչն այժմ Լա Լիգայի ծանր հրետանին է: Նա այս տարվա աշխարհի լավագույն խաղացողն է: Եվ մենք՝ խորվաթներս, դրանով պետք է հպարտանանք: Հուսով եմ, որ նա կստանա «Ոսկե գնդակը»: Դա վերջին տիտղոսն է, որը նա դեռ չի վերցրել: Նա ամբողջությամբ վաստակել է այն: Ով Լուկային նախանձում է, թող նախանձից մեռնի: Ես նրան եղբոր պես եմ սիրում: Ուրախ եմ, որ նա մնաց հավաքականում: Չգիտեմ, կմնայի արդյոք, եթե նա հեռանար հավաքականից», ասելէ Ռակիտիչը: Ավելի վաղ նշվել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս տարի տեղափոխվեց «Ռեալից», հրաժարվել է մասնակցել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությանը, քանի որ լավագույն խաղացողի մրցանակը շնորհել են ոչ թե նրան, այլ՝ Մոդրիչին:

Նմանատիպ նյութեր