2079 դիտում
11:52 07-09-2018
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը
ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարությունն ԱԺ-ին առաջարկում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։
Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:
Սեպտեմբերի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած նախագծին:
Օրենսդրական նախագծերի փաթեթի ամբողջական ընդունումից հետո փոփոխությունները կգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:
Նմանատիպ նյութեր
6422 դիտում
11:39 09-06-2017
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
1675 դիտում
11:03 29-03-2019
Ազգային ժողովում կառավարության հրավիրած արտահերթ նիստը հետաձգվեց․ քվորում չկա. ՈՒՂԻՂ
1218 դիտում
11:04 29-12-2020
Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»