4921 դիտում
19:08 07-09-2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հարգելի գործընկերներ,
Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում լսվեցին կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների զեկույցները: Հավանության արժանացվեց Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը՝ ընտրական իրավախախտումների համար սահմանված քրեական պատասխանատվությունը խստացնելու հետ կապված դրույթները:
Միաժամանակ որոշում ընդունվեց սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացնել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որի կապակցությամբ սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին մասնակցելու և լուսաբանելու սույն միջոցառումը:
[b] ՕԵԿ մամլո ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
6089 դիտում
20:53 10-12-2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
17877 դիտում
21:40 25-04-2018
«Ալյանս» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
43473 դիտում
23:38 01-05-2018
Պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ. «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
3208 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը