3409 դիտում
20:55 07-09-2018
Ուշացած «հոգատարություն» «Զորաց քարեր» հուշարձանի նկատմամբ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հին են և ժամանակավրեպ: Հուշարձանի վրա գրառումներն արվել են տևական ժամանակ առաջ: «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի աշխատակիցները փաստն արձանագրելուց հետո, անմիջապես մաքրել են այդ գրառումները և հուշարձանը բերել նախնական տեսքի դեռևս ամիսներ առաջ: Անհասկանալի է, թե ինչու է ՖԲ օգտատեր Գուրգեն Վարդանյանը հիմա հրապարակում այդ լուսանկարները՝ ներկայացնելովիբրև նոր արձանագրված իրավախախտում:
Նշենք, որ հուշարձանի տարածքում հնագիտական արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ պեղումներ էր իրականացնում գրեթե մեկ ամիս և այն ավարտվել է օրեր առաջ: Հետևաբար, եթե լիներ նման բան, ապա այն հաստատ չէր վրիպի արշավախմբի աչքից:
Այդուհանդերձ, շնորհակալ ենք նույնիսկ «ժամանակավրեպ ու կեղծ հոգատարության»համար: Չնայած, որ իրականում խնդիրը ոչ թե մտահոգությունն ու սրտացավությունն է, այլ հուշարձանների պահպանությամբ զբաղվողների աշխատանքը վարկաբեկելը:
Գաղտնիք չէ, որ օգտատեր Գ. Վարդանյանը սոցիալական ցանցերում հաճախ հանդես է գալիս նաև արշավախմբի ղեկավարի նկատմամբ ունեցած իր բացասական դիրքորոշմամբ:
Հ.Գ Ստորև ներկայացվող լուսանկարներըհուշարձանի տարածքում արվել են մոտ երկու ժամ առաջ:
[b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
40200 դիտում
16:47 22-08-2018
Միջադեպ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9904 դիտում
17:24 28-02-2019
Վերականգնվում են Զորաց Քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին