211652_close_icon
views-count4680 դիտում article-date 10:36 08-09-2018

Եթե կապ ունի, թող գնդակահարեն․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Եթե Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ կապ ունի, թող հենց հրապարակում գնդակահարեն, նույնն էլ Աբրահամյանը կհամաձայնի, ինչպես Ծառուկյանն է ասում՝ թող գնդակահարեն»: Այսպես է Գագիկ Ծառուկյանը պատասխանել լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանին ու եղբորը պատկանող տարածքներում խուզարկությունների ու Մարտի 1-ի գործին նրանց մասնակցության մասին: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ու նրա մեղավորության մասին խոսելիս` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ոչինչ չի կարող ասել, դա քննչական մարմիններին է պետք հարցնել, հետո նոր իրեն: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 7-ին, համաժողով է հրավիրել «Փարավոն» համալիրում: Նախքան համաժողովը սկսելը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է լրագրողների հարցերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր